Արտակարգ պատահար. տասնյակ մեքենաները գլորվել են ձորը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ Վանբաձոր-Բագրատաշեն մայրուղու փլուզման պատճառ է դարձել բեռնատարը (լուսանկարում), որը նախօրեին վթարվել էր: Ոստիկանները փորձել են հեռացնել մեքենան, ինչի արդյունքում խցանում է առաջացել եւ ավտոմայրուղին գործել է ծանրաբեռնված ռեժիմով: Երբ մեքենաները խտացել են, մայրուղու հսկայական հատված սողացել է դեպի ձորը: Տասնյակ ավտոմեքենաներ` այդ թվում եւ ոստիկանական, ընկել են ձորը: Երկար ժամանակ է, ինչ ավտոմեքենաները` անգամ փրկարարական, չեն կարողանում մոտենալ ճանապարհին: Ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է կանչել Նոյեմբերյան: Դեպքի վայրում են բազմաթիվ պաշտոնյաներ` Լոռու մարզպետի հետ միասին:Տուժածները արդեն տեղափոխվում են հիվանդանոց: Որոշներին դեռ որոնում են հողերի մեջ: Տավուշի մարզում տեղի ունեցած փլուզման հետեւանքների վերացման համար Հայաստանի վարչապետի որոշմամբ օպերատիվ շտաբ է ստեղծվել: Հայաստանի կառավարությունից տեղեկացնում են, որ ներկայումս, սողանքի հետեւանքով փլուզված M6 միջպետական մայրուղու 86-րդ կիլոմետրի, Վանաձոր- Բագրատաշեն հատվածի փոխարեն գործում է շրջանցիկ Վանաձոր-Դիլիջան-Իջևան-Բագրատաշեն ուղղությունը:Հիշեցնենք, որ սողանքի հետեւանքով ձորն են գլորվել  տասնյակ ավտոմեքենաներ: Ձեռարկվում են միջոցներ` սողանքի գոտում հայտնված ավտոմեքենաների ուղևորներին օգնություն ցուցաբերելու նպատակով:ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գործում է թեժ գիծ՝ 010-52-96-90, 010-36-02-97, 060 44 02 38 հեռախոսահամարներով:Պատկան մարմինները կոչ են անում վարորդներին ձեռնպահ մնալ Վանաձոր- Բագրատաշեն ճանապարհով երթևեկելուց:Լուսանկարներում երեւացող փողոցը երեկ առավոտյան այսպիսի վիճակում էր: Իսկ այսօր երեկոյան արդեն ամբողջությամբ փլուզվել է:




Լրահոս