
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով լինել սթափ, պահպանել զսպվածություն և զգոնություն: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Այս օրերին բոլորս անհանգստություն ու ցավ ենք ապրում, ոմանք՝ բարձրաձայն, ոմանք՝ անձայն, ոմանք՝ ի լուր բոլորի, ոմանք՝ իրենց հոգու ներսում։
Բայց բոլորիս ցավը նույնն է՝ Հայրենիքը:
Կոչ եմ անում լինել սթափ, պահպանել զսպվածություն և զգոնություն:
Այսօր երեկոյան հանդես կգամ ուղերձով»,- ասված է հայտարարության մեջ: