
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օնլայն ասուլիսի ընթացքում պատասխանում է լրատվամիջոցների հարցերին: Անդրադառնալով լրագրողներից մեկի այն հարցին, թե ով է այն պաշտոնյան, որ պատասխանատու է ներկայիս իրավիճակի համար, նշեց, որ այդ պաշտոնյան միմիայն ինքն է:
«Ես եմ այն պաշտոնյան, որ տեղի ունեցածի համար կրում եմ պատասխանատվություն, ես եմ, որ պետք է կանգնեմ մեր ժողովրդի դատի առաջ»,- նկատեց Փաշինյանը: Նա նաև ընդգծեց.
«2018թ-ի բանակցային գործընթացը հատել էր չվերադառնալիության կետը, երբ որ, ըստ էության, հարցը մտել էր տարածքներ ոչնչի դիմաց տրամաբանության փուլ»:
Մանրամասները՝ տեսանյութում: