
Բրիտանական Hermitage Capital ընկերության իրավաբան Սերգեյ Մագնիտսկիի գործի հետ կապ ունեցող ռուս 60 պաշտոնական անձանց մուտքը Մեծ Բրիտանիա արգելված է,- հայտնում է Guardian-ը: Հիշեցնենք, որ Մագնիտսկին մեղադրվում էր հարկերի վճարումներից խուսափելու մեջ: Նա մահացել է Մոսկվայի մեկուսարաններից մեկում՝ 2009 թվականի նոյեմբերին:Սեպտեմբերին ամերկացի սենատոր Ջո Մաքքեյնը եւ Բեն Քարդինը Մեծ Նրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնին կոչ արեցին ԱՄՆ-ի օրինակով սանկցիաներ կիրառել այսպես կոչված “Մագնիտսկի” ցուցակի ներկայացուցիչների նկատմամբ: Նախկինում արգելված էր ԱՄՆ մուտք գործել այն մարդկանց, ովքեր Վաշինգտոնի կողմից մեղադրվում էին մարդու իրավունքների ոտնահարման մեջ: Նրանց ցուցակում ժամանակին եղել են նաեւ “Մագնիտսկի”-ի որոշ դեմքեր: