Այս պահին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գտնվում է Ազգային ժողովում: Նա փակ հանդիպում է անցկացնում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ:
Հիշեցնենք, որ նախօրեին «Իմ քայլի» պատգամավորներ գայանե Աբրահամյանն ու Լուսինե Բադալյանը հայտարարել են մանդատը դնելու մասին, իսկ Թագուհի Թովմասյանը նշել է, որ դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից:
Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։
Հայաստանյան մի շարք կուսակցություններ նոյեմբերի 11–ից հանրահավաքներ են կազմակերպում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։