
Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում հետաքրքրվեց, թե ինչ է արվելու հանրային համերաշխությունը վերականգնելու համար: Բացի այդ, նա հետաքրքրվեց նաեւ առաջիկա բանակցությունների մասին:
«Հանրային համերաշխության վերականգնման ամենակարևոր կետը բռնության բացառումն է եւ բռնությունների դատապարտումը: Ես այսօր նկարողացա հստակ հայտարարել, որ կառավարության գործիքակազմում բացակայում է բռնությունը: Մեզ մեղադրում են, որ քաղաքացիական պատերազմ եմ հրահրում, ավելի անհեթեթ մեղադրանք դժվար է պատկերացնել», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում