ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է իր նստավայրի դիմաց հավաքված հադրութցիներից մի քանիսին, լսել նրանց, խոստացել տեղահանված հադրութցիների խնդիրները լուծելու համատեքստում աջակցել հումանիտար ծրագրերով:
Նախագահի նստավայրի առջև հավաքված՝ «Հադրութի դեօկուպացիա» ակցիայի մասնակիցները նաև նամակ են փոխանցել Արմեն Սարգսյանին:
Նամակում նրանք շեշտել են, որ Հադրութի շրջանը ձևավորման օրվանից եղել է հայկական տարածք, և մշտապես բնակեցված է եղել հայերով: Մինչդեռ այսօր հայկական պատմական շրջանը օկուպացվել է Ադրբեջանի կողմից՝ սպառնալով տեղի բնակչության և պատմական մշակութային ժառանգության հետագա գոյությունը:
Հադրութցիներն իրենց պահանջը նամակում ձևակերպել են 4 կետով: