
Այսօր խորհրդարանում պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հարց ուղղեց ռազմական կարողությունների մասին: «Շատ բաներ ուշացրել ենք: Իհարկե, երբ խոսում ենք առաջընթացի մասին, պետք է հաշվի առնենք գումարը եւ մարդիկ դրա տեղը ցույց են տալիս ու մեզ մեղադրում դրանում», – հետաքրքրվեց նա::
Ի պատասխան վարչապետը նշեց. «Այսօր կան նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք լալահառաչ հայտարարություններ են անում Արցախի մասին եւ ունեն միլիոնավոր դոլարներիր ունեցվածք: Այդ մասին Հայաստանի եւ Արցախի մասին ելույթ ունենալու իրավունք չունեն, քանի որ նրանց կողմից գողացված միջոցներն են պատճառը նաեւ: Ներդրումները տասնյակ տարիներով չեն կատարվել: Մենք ասել ենք, որ վենդետաներ չեն լինելու եւ փորձել ենք ստեղծել օրենսդրական մեխանիզմներ, որ հնարավորություն կտան հանրությունից գողացված միջոցները վերադարձնել եւ այսօր դրանք պետք է սկսեն գործել»:
Մանրամասները՝ տեսանյութում