Այսօր ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն անդրադարձավ Շուշիի հարցին: Նա նշեց, թե նախկինում երբեք որևէ բանակցությունում Շուշիի հարցը չի բարձրաձայնվել եւ խնդրեց պարզաբանել, թե ինչու այժմ դա եղավ առաջնային:
«Որևէ բանակցային փաթեթ կյանքի կոչվե՞լ է: Որ դեպքում է, որ որևէ բանակցային փաթեթ կդառնա իրականութուն: Վերջին 2.5 տարվա մեջ ունեցած իմ շփումները կասկած չեն թողնում, որ պատերազմի կանխարգելումը պետք էր ենթադրել հայկական կողմի հրաժարումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից եւ այդպիսի որևէ պահանջից եւ Շուշիից: Այո, բանակցային փաթեթներ եղել են: Դա թուղթ է, որի վրա կարող ես գրել քո բարի ցանկությունները: Մենք խոսում ենք իրականության, թե տեսական քննարկումների մասին: Ոչ մեկը չի իրագործվել: Այդ տեսական քննարկումների հարցն անվերջ երկարաձգելու մեր հնարավորությունները սպառվել էին 2016 թվականի պատերազմով: Եկեք դա արձանագրենք», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում