
Ավարտվեց ”Շանթ” հեռուստաընկերության «Իմ անունն է» հեռուսաշոուի եզրափակիչ համերգը, որից հետո հրապարակվեցին հաղթողների անունները։ Փոքրերի խմբում հաղթող ճանաչվեց ”Էմինեմ”-Հակոբ Բաբայանը, մեծերի խմբում՝ ”Ալեքսանդր Սերով”-Արթուր Ղազարյանը։ Նմանակումների այս անսովոր աշխարհում ժյուրիի անդամներն էին բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանը, դերասան Սերգեյ Դանիելյանը, ”Vitamin”
ակումբի սցենարիստ Ռոբերտ Մարտիրոսյանը և ”Աստղիկներ”
համույթի ղեկավար Լիլիթ Դանիելյանը։ Բոլոր մասնակիցները ”Շանթ” ՀԸ-ի կողմից ստացան պատվոգրեր, տարբեր նախագծերի մասնակցելու առաջարկներ, հաղթողները նաև՝ տնային կինոթատրոններ։