
Այսօր խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից պատգամավոր Մարիա Կարապետյանը հետաքրքրվեց՝ որքան է տեսնում հնարավորությունները մոտ ապագայում ձևավորելու կոնցեպտ՝ քաղաքական լուծման համար, որ ապագայի սերունդներին չժառանգեն այս խնդիրը:
«Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը պետք է լինի վերջնական նպատակը, որ այս կոնֆլիկտը չժառանգենք հաջորդ սերունդներին: Պետք է հավաքենք մեր վճռականությունը եւ գնանք այդ խնդիրների լուծմանը: Պետք է կոնսոլիդացնենք մեր ուժերը: Պետք է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապրի այնտեղ, զգա պաշտպանված», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում