
Տեղեկացնում ենք, որ փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության իրավաբանական անվանումը․ ընկերության նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն։
Անվանափոխությունը պետական գրանցում է ստացել 2020 թ. նոյեմբերի 16-ին։ Կատարված փոփոխությունը որևէ կերպ չի անդրադառնա ընկերության իրավունքների, պարտավորությունների և ծառայությունների մատուցման վրա, որոնք շարունակելու են իրականացվել նույն ծավալով։
Միաժամանակ հայտնում ենք, որ կազմակերպությունը դեռևս կշարունակի հանդես գալ և ծառայություններ մատուցել
Beeline ապրանքանիշի ներքո: