Ֆիզուլիի 60-ամյա բնակչուհի Ռիփսիկ Մուրադյանը հարսի, թոռների եւ ամուսնու հետ այժմ ապրում է Էջմիածնի Տարոնիկ գյուղում: Որդիներն այս պահին սահմանին են: Սպասում է նրանց վերադարձին: ArmLur.am-ի հետ զրույցում տիկին Ռիփսիկը վստահեցրեց, որ գնալու է Արցախ ու ապրելու է այնտեղ: Ասում է՝ Արցախը պահելու են:
Այս օրերին արցախցի կանայք առարկայական առաջարկություն դեռ չեն ստացել. Արցախի որ հատվածում էլ կացարան տան, կհամաձայնվեն, միայն թե իրենց տներին մոտ լինեն:
Սակայն հադրութցի Նարինե Առաքելյանին չի գայթակղել Ֆրանսիա մեկնելու առաջարկը: Նարինեն Երեւանում հյուրանոցում է ապրում, չի դժգոհում, բայց ուզում է շուտ վերադառնալ իր հայրենիք՝ Արցախ:
Մանրամասները՝ տեսանյութում