ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Ստեփանակերտում

Լուսադեմին Ստեփանակերտում հրդեհ է բռնկվել: Քաղաքի կենտրոնում դեռեւս չպարզված հանգամանքներում ամբողջությամբ այրվել է մասնավոր սեփականություն հանդիսացող հանրախանութ:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ.  Խնդրում եմ ասել՝ ինչպես են հաշվարկվում խնամատար ընտանիքին երեխային պահելու համար տրվող ամսական դրամական միջոցները:

Անետ Գրիգորյան (48 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Խնամատարության բոլոր տեսակների համար յուրաքանչյուր երեխայի խնամքի եւ դաստիարակության համար տրամադրվող միջոցների ամսական չափը կազմում է տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեով մեկ երեխայի խնամքի համար մանկատներում նախատեսված գումարի չափ: Ընդհանուր տիպի խնամատար ընտանիքներում խնամվող յուրաքանչյուր երեխայի խնամքի եւ դաստիարակության դիմաց տրվող վարձատրության ամսական չափը կազմում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով:

Մասնագիտացված խնամատար ընտանիքներում խնամվող յուրաքանչյուր երեխայի խնամքի եւ դաստիարակության դիմաց տրվող վարձատրության ամսական չափը կազմում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի եւ 30 տոկոս հավելավճարի չափով:

Ճգնաժամային եւ արձակուրդային խնամատար ընտանիքներում խնամվող յուրաքանչյուր երեխայի խնամքի եւ դաստիարակության դիմաց վճարումն իրականացվում է երեխայի փաստացի խնամված օրերի թվով՝ համաձայն պարզ հաշվարկի՝ ամսական աշխատավարձն ամսական միջին օրերի (30.4) վրա բաժանելու հաշվարկով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար խնամատար ծնողը ստանում է 100 տոկոս աշխատավարձ եւ խնամքի եւ դաստիարակության համար տրվող գումար:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ամուսնությունից հետո անձի ազգանվան փոփոխության դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության կադաստրի պետական կոմիտեի կողմից նախկինում տրամադրված վկայականում գրված է մինչամուսնական ազգանունը, հնարավո՞ր է արդյոք փոփոխել ազգանունը նաեւ վկայականում: Եթե հնարավոր է, ապա ինչքա՞ն գումար պետք է վճարել:

Հայկուհի Մեսրոպյան (40 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Մեսրոպյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ նման դեպքում ամուսնության գրանցման վկայականը՝ ազգանվան փոփոխության մասին համապատասխան նշումով, անշարժ գույքի գրանցման վկայականի հետ միասին կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետության կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակ կամ օպերատորի մասնաճյուղ, որտեղ, ներկայացված փաստաթղթերի հիման վրա, վկայականում կկատարվի ազգանվան գրառման փոփոխություն (2012 թվականի հունվարի 1-ից հետո տրամադրված վկայականների դեպքում՝ կտրամադրվի նոր վկայական): Ընդ որում, վկայականում փոփոխություն կատարելու կամ փոփոխված ազգանվամբ նոր վկայական ստանալու համար գանձվում է անվանափոխման գրառման վճար՝ 2000 դրամի չափով:

Կադաստրի կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած եւ նրանց համատեղ սեփականությունը հանդիսացող գույքի նկատմամբ գրանցվել է ամուսիններից միայն մեկի սեփականության իրավունքը այն հիմքով, որ իրավունքի գրանցման համար հիմք հանդիսացած իրավահաստատող փաստաթղթերում որպես իրավատեր նշված է եղել միայն ամուսիններից մեկը, ապա նման գրանցման գործողության ընթացքում, ամուսինների համատեղ դիմումի հիման վրա, այդ գույքի նկատմամբ կարող է գրանցվել ամուսինների համատեղ սեփականության իրավունքը:




Լրահոս