
Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ինքնազգացողությունը լավ է: Այս մասին հայտնել է Սրբազանը՝ գրելով
«Երախտագիտությունս եմ հայտնում բոլորիդ բազմաթիվ զանգերի ու առողջության բարեմաղթանքների համար։ Մնում եմ աղոթող ազգի, բանակի ու հայրենիքի համար»,- գրել է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ Պարգև Սրբազանը սրտի կաթված է ստացել և տեղափոխվել Երևան։