
M6 միջպետական մայրուղու 86-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում՝ Այրում կայարանի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում), տեղի է ունեցել սողանք, որի արդյունքում փակվել է երթեւեկությունը: Նախնական տվյալներով սողանքի գոտում մնացել են ավտոմեքենաներ: Վարչապետի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ: Համապատասխան ծառայություններն ուղղված են դեպքի վայր: Հանգամանքները ճշտվում են: Խնդրում ենք ձեռնպահ մնալ Վանաձոր- Բագրատաշեն ճանապարհով երթեւկելուց: Գործում է շրջանցիկ ճանապարհ՝ Վանաձոր-Դիլիջան-Իջևան-Բագրատաշեն ուղղությամբ: ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գործում է թեժ գիծ՝ 010-52-96-90, 010-36-02-97, 060 44 02 38 հեռախոսահամարներով: