Թունավորում շմոլ գազից. Կա մեկ զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 2-ին շմոլ գազի արտահոսքի հետևանքով մահվան դեպք է արձանագրվել Գեղարքունիքի մարզում: Ինչպես դեպքի վայրից armlur.am –ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:Գիշերը ժամը 01.45-ին, ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել Մարտունու հիվանդանոցից, որ շմոլ գազից թունավորված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել հինգ անձ, որոնցից մեկը 52-ամյա Զինարիկ Արշակյանը մահացած վիճակում:Քննչական մարմինը պարզել է որ, հոկտեմբերի 1-ին, ժամը 23.50-ի սահմաններում, նշված անձինք թունավորվել են Լիճք գյուղի անասնապահական համալիրի անասնապահների համար նախատեսված սենյակում` որտեղ գործել է էլեկտրական հոսանք արտադրող գեներատորի աշխատանքից առաջացել է շմոլ գազի արտահոսք որի հետևանքով, թունավորվել է 4 անձ և մահացել 1 հոգի:Փաստի առթիվ ոստիկանության Գեղարքունիքի մարզի, Մարտունու բաժնի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:




Լրահոս