
Երեւան համայնքի ավագանու հերթական նիստը կկայանա նոյեմբերի 24-ին: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգում ընդգրկված է 9 հարց:
Մեզ հայտնի դարձավ, որ օրակարգում ներառված է աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին հարց: Նիստին պարզ կդառնա, թե քաղաքապետարանը որ ոլորտներում է մտադիր աուդիտ իրականացնել: Մի քանի հողամասերի նշանակությունը փոխելու մասին որոշում եւս կա ներառված օրակարգում: