Շավարշ Քոչարյանն ազատվեց ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շավարշ Քոչարյանն ազատվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Շավարշ Քոչարյանին ազատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,– ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել:

ArmLur.am-ը դիմել էր ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանին, որը նշեց. «Պարոն Քոչարյանը շարունակում է կատարել իր պարտականությունները»

 




Լրահոս