Հայաստանի եւ Արցախի ստեղծագործական միությունների նախագահները բաց նամակով դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նրան խնդրելով հնարավորությունների սահմաններում հոգ տանել այն հայկական կրոնական մշակութային հուշարձանների մասին, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ:
«Մենք շատ ենք գնահատում այն փաստը, որ Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսային զրույցների ժամանակ Դուք շոշափել եք հուշարձանների պահպանության թեման: Մենք լիովին համաձայն ենք նաեւ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ այդ հարցում ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներգրավելու մասին հայտարարության հետ, որպեսզի մշակութային ժառանգության խորհրդանիշները վերականգնվեն եւ դրանց նկատմամբ հարգալից վերաբերմունք ապահովվի»,-մասնավորապես ընդգծվում է նամակում:
Թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի հետ, ով նույնպես մասնակցել է նախաձեռնությանը:
Հավելենք, որ նամակը ստորագրել են Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, Հայաստանի և Արցախի գրողների միությունների նախագահներ Էդվարդ Միլիտոնյանն ու Վարդան Հակոբյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, Հայաստանի երաժշտական ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյանը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան