«Զենքերը լռել են, մարդիկ չեն զոհվում. դա ամենաարժեքավորն է, որ կարող էր լինել». Պեսկովը՝ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածության հիմնական ձեռքբերումները, հայտնել է, որ ամենաարժեքավորը հանդիսանում է այն, որ զենքերը լռեն են և մարդիկ չեն զոհվում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ամենից առաջ, իհարկե, պետք է կենտրոնանալ այն բանի վրա, որ զենքերը լռել են: Սա ամենակարևոր եզրահանգումն է: Մարդիկ չեն զոհվում: Դա ամենաարժեքավորն է, որ կարող էր լինել»,- ասել է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում հրադադարի հաստատումից հետո առաջին օրերը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել,
ստորագրվել է հայտարարություն:

Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր:




Լրահոս