
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիան հայտարարել է, որ չորեքշաբթի օրը Մոսկվայում տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հանդիպում: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հայտարարել էին, որ Ռուսաստանից ակնկալում են «ավելի շատ հստակություն» Լեռնային Ղարաբաղում հաստատված հրադադարի պայմանների և համաձայնության վերաբերյալ։