Պատգամավորները հրաժարվում են ծառայողական ավտոմեքենաներից. անվտանգության աշխատակիցնե՞ր կտրամադրվեն. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Չնայած իմքայլական որոշ պատգամավորներ երեկ ինքնավստահ ու մուննաթով ելույթներ էին ունենում, նրանց մեծ մասը, մեղմ ասած, նախանձելի վիճակում չէ։ Ավելին՝ մտահոգված են իրենց անվտանգությամբ, քանի որ հասկանում են, որ երբ էլ լինի, մարդիկ իրենց չեն ներելու Նիկոլ Փաշինյանի կայացրած որոշման հանցակիցը լինելու համար։ Չեն ներելու հազարավոր զոհերի եւ իրենց խաբելու համար։

Պատգամավորներից շատերը նույնիսկ հրաժարվել են իրենց ծառայողական ավտոմեքենաներից եւ վերջին օրերին շրջում են այլ պետհամարանիշներով մեքենաներով, քանի որ վախենում են հանրության դատաստանից։

Երեկ տեղեկություններ կային, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ դիմել են Փաշինյանին՝ պետության կողմից իրենց թիկնազոր տրամադրելու խնդրանքով։ Չի բացառվում, որ առաջիկա օրերին որոշ նախարարների, անգամ պատգամավորների եւ օրենքով չնախատեսված մի շարք այլ անձանց անվտանգության աշխատակիցներ տրամադրելու մասին կառավարությունը հատուկ որոշում ընդունի։
 
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս