Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Թուրքիան չի կարող դերակատարում ունենալ». տարակարծիք հայտարարություններն ու իրականությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայկական կողմն այժմ Արցախում տեղի ունեցած պատերազմում պարտվելը բացատրում էր նաեւ Թուրքիայի մասնակցության գործոնով՝ ասելով, թե հայկական բանակի դեմ կռվում էր ոչ միայն Ադրբեջանը, այլ Թուրքիան եւ վարձկանները:

Սակայն այդ հանգամանքը պարզ էր հենց առաջին օրվանից, ավելին դեռ շատ վաղուց, նույնիսկ հուլիսյան դեպքերի ժամանակ, երբ լարվածություն էր Տավուշի մարզում: Սակայն հետեւություններ անելու փոխարեն հայկական կողմից հայտարարություններ էին հնչում, թե Թուրքիան որեւէ պարագայում չի կարող դերակատարում ունենալ Արցախյան հակամարտության հարցում:

«Երեկ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով իր լիակատար աջակցությունն է հայտնել Ադրբեջանին եւ ըստ էության պաշտպանել է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի սահմանին: Սա աանակում է, որ Թուրքիան ներկայացվում է որպես Ղարաբաղյան հակամարտության կողմ եւ հաստատում է, որ Թուրքիան չի կարող որևէ միջազգային դերակատարում ունենալ  Ղարաբաղյան հակամարտության հարցում», – նշել էր նա:

Եվ արդեն Արցախում տեղի ունեցած դեպքերը ցույց տվեցին Ռուբինյանի խոսքերի ոչ ճշմարտացի լինելը եւ ավելին վերջինս արդեն լրագրողների հետ զրույցում հակառակ հայտարարությոփւններ էր անում՝ ասելով, թե Թուրքիան անցել է բոլոր կարմիր գծերն ու ներգրավվել պատերազմի մեջ:

«Աշխարհն ընդունեց այն փաստը, որ Թուրքիան ներգրավված է հակամարտության եւ պատերազմի մեջ, ընդհուպ ֆիզիկապես եւ նաեւ տեռորիստներն են օգտագործվում Հայաստանի դեմ: Դա դրական է մեզ համար եւ մեծ հնարավորությունների տեղ է բացում», – հայտարարեց նա:

Նույն հարցազրույցում Ռուբեն Ռուբինյանը նաեւ նշում է. Թուրքիան անցել է բոլոր կարմիր գծերը եւ իրեն պահում է տեռորիստ պետության պես եւ վերածվել է տեռորիստ պետության եւ մենք բոլորից ակնկալում ենք կոշտ հանդիմանում եւ քննադատություն»:

Սակայն Թուրքիայի ներգրավումն ակնհայտ էր վաղուց, ակնհայտ էր նաեւ, որ այդ դեպքում պարտվելու ենք Թուրքիային սպառազինությամբ, նաեւ քանակով:  Սակայն դրա փոխարեն հայտարարություններ էին հնչում, թե Թուրքիան չի կարող որեւէ դերակատարում ունենալ:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս