Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1589 նոր դեպք. մահացել է 34 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում նոյեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1589 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 120459 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 472190 վերջին մեկ օրում` 4109 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 38082 պացիենտ. մեկ օրում նվազել է 171-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 80069 անձ` վերջին մեկ օրում 1726 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների թիվը 1839 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 469 է:




Լրահոս