ArmLur.am-ը տեղեկացավ, որ հայրենի կառավարությունը նպատակ ունի այսօր ներկայանալ խորհրդարան: Բանն այն է, որ այսօր խորհրդարանում սպասվում է կառավարության հետ հարցուպատասխան, ու կառավարությունն էլ պատրաստակամ է ներկայանալ ԱԺ՝ պատգամավորների հարցերին պատասխանելու համար:
ArmLur.am-ը փորձել է ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից պարզել արդյոք իրենք պատրաստվում են հայրենի կառավարության ներկայացուցիչներին հարցեր ուղղել: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մեզ հետ զրույում հայտարարեց. «Հեռացող և անդադար սուտ խոսացող կառավարությանը հարցեր չունենք ուղղելու»:
Իսկ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը մեզ ասաց, որ «Մենք մի հարց ունենք, երբ ես հրաժարակaն տալու, այլ հարց մենք չունենք, որովհետեւ այլ հարց կապիտուլացիայի փաստաթուղթը ստորագրած վարչապետը չի կարող ներկայացնել, չի կարող առաջնորդել հայ ժողովրդին: Այս հարցից բացի, այլ հարց մենք չունենք: Ու ի վերջո այս պահին պետական համակարգն ամբողջությամբ կազմաքանդված է, ոչ մի հարց չեն կարող լուծել, նվազագույն հարցն իրենք այս պահին չեն կարող լուծել»:
Զրուցեց Սոնա Գրիգորյանը