
Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնության խորհուրդը, այսօր հավանություն է տվել ռուսական զորախմբի՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայմանը։
Նախագահ Պուտինի այս նախաձեռնությանը կողմ են արտահայտվել Դաշնության խորհրդի՝ քվեարկությանը ներկա բոլոր 129 անդամները։ Այն հանգամանքը, որ ռուսաստանցի զինվորականների՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայման հարցը քննարկվել է հետին թվով, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը բացատրել է խաղաղապահ առաքելության երկարաժամկետ բնույթով։