
Հայաստանում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա հայտարարության ստորագրումից հետո հանրապետությունում սկսվել են ոչ միայն հանրահավաքները, այլեւ՝ պաշտոնանկությունները: Աշխատանքից ազատման դիմումներ գրեցին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Զոհրապ Մնացականյանը, փոխնախարար Շավարշ Քոչարյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Ի դեպ, խոսվում է նաեւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ կառավարության մի քանի անդամների ազատման մասին: ArmLur.am-ը քաղաքացիներից հետաքրքրվեց, արդյոք համաձայն են պաշտոնանկությունների հետ, թե ոչ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: