
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնում է.
«Քարվաճառում օրեր առաջ հանդիպել եմ մարդկանց, ովքեր այրում էին իրենց բնակարաններն ու ցավով արձանագրում, որ դատարկված և այրվող բնակարաններն իրենք ձեռք էին բերել հիփոթեքային վարկավորման միջոցներով: Եվ հիմա ստացվում է, որ մարդիկ զրկվել են իրենց տնից, բայց ունեն վարկային պարտավորություն»: Այս խնդրի առնչությամբ պատգամավորը ՀՀ կենտրոնական բանկի նախագահին հարց է ուղղել.
«Ինչպե՞ս են լուծվելու գրավադրմամբ, հիփոթեքային վարկավորմամբ բնակարան ձեռք բերած և հայտնի փաստաթղթով Քարվաճառի հանձնումից հետո Արցախից տեղահանված մեր հայրենակիցների վարկային խնդիրները»:
Մանրամասները՝ տեսանյութում: