
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին եւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել։
Նրանք լրագրողների հետ զրույցում նշեցին, որ մեղադրանքն ամբողջությամբ քաղաքական հետապնդում է. «Մեղադրանքն անհիմն է, ամբողջությամբ քաղաքական հետապնդում է»։
Վանեցյանին եւ Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ ՀՀ ՔՕ 225.1 (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը եւ անցկացնելը) հոդվածի հատկանիշներով։