
Արևմուտքը հայ և ադրբեջանական ազգայնական ուժերին հրահրում է Ղարաբաղում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը չեղարկելու համար, հայտարարել է ՌԴ Ներքին հետախուզության պետ Սերգեյ Նարիշկինը:
«Մեզ մոտ առկա տեղեկատվության համաձայն՝ մի քանի արևմտյան երկրներ, որոնք կապեր ունեն, հրահրում են հայ և ադրբեջանական ազգայնականներին: Հայերին փորձում են համոզել, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը Երևանի պարտությունն է: Մտքեր են նետվում մինչև հաղթական ավարտը պատերազմի անհրաժեշտության մասին, իսկ Ադրբեջանում հակառակը, ասում են, որ Կրեմլը նրանցից խլել է հաղթանակը, երբ վերջինս մոտ էր Ստեփանակերտը վերցնելուն», – ասել է Նարիշկինը:
Վերջինիս խոսքով այդպիսի քայլերը մեկ անգամ ևս վկայում են, որ ԱՄՆ-ն եւ եվրոպական երկրները, ինչպես միշտ, իրենց հարցերը լուծում են հասարակ ժողովուրդների, այս անգամ՝ հայերի եւ ադրբեջանցիների հաշվին: «Ամերիկացիներին եւ եվրոպացիներին չի անհանգստացնում, որ իրենց նման քայլերը կարող են հանգեցնել նոր արյունահեղության եւ տարածաշրջանը ենթարկել ծանր ռազմական կոնֆլիկտի», – ասել է Նարիշկինը: