
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբի վերջին տուրում հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և պատմության մեջ առաջին անգամ դարձավ ենթախմբի հաղթող:
Հանդիպման մեկնարկային րոպեներին երկու թիմերը փոխանակվում էին գրոհներով: Խաղակեսի վերջնամասում վիճակագրական առավելությունը Հյուսիսային Մակեդոնիայի կողմն էր: Նրանք գնդակին տիրում էին 66-34 տոկոս հարաբերակցությամբ: Առաջին 45 րոպեների ընթացքում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց:
Երկրորդ կեսի 54-րդ րոպեին` ստանալով Վահան Բիչախչյանի ճշգրիտ փոխանցումը` Հովհաննես Համբարձումյանը գնդակն ուղարկեց Հյուսիսային Մակեդոնիայի դարպասը:
ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի այս խաղարկությունում Հայաստանի ընտրանու 8 գոլերը խփել են 8 տարբեր ֆուտբոլիստներ: