
Չինաստանի կենտրոնական Հունբեյ նահանգի Սինշան գավառում ավտոբուսը դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել ձորը,- հաղորդում է Reuters -ը: Վերջին տեղեկությունների համաձայն՝ վթարի հետեւանքով զոհվել է 16 մարդ, 17-ը ստացել են մարմնական վնասվածքներ:Տեղի իշխանությունները հայտնել են, որ ավտոբուսն ընկել է մի քանի տասնյակ մետր բարձրությունից: Այս պահին փրկարարական աշխատանքները շարունակվում են: