
Այսօր խորհրդարանում քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող Մխիթար Հայրապետյանին՝ հետաքրքրվելով վիճակագրությունից, քանիսն են գերեվարված:
«Հեշտ չէ պարզելը, բայց կան մեխանիզմներ՝ պարզելու, թե ինչպես են զինվորականները հայտնվել գերության մեջ: Ինչ վերաբերում է թվին, այս իմաստով ես հարցում արել եմ, պատասխանը եղել է, որ թվերը ճշտվում են», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում