
Իմ զեկուցագրի մեջ գրված է զորացրման ճշմարտությունը: Որոշումս վաղուց եմ կատարել, որպեսզի զորացրվեմ, դեռ հոկտեմբերի 5-ին: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Մովսես Հակոբյանը, որը օրեր առաջ ազատվեց ՊՆ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը: Նա հայտնեց, թե այդ մասին չի հայտնել՝ մտածելով, թե պատերազմական դրության ժամանակ պետք չէր բարձրաձայնել այդ մասին:
«Որոշումս վերջնական կայացրել եմ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը կռվողներին ասաց գալ եւ վնգստացողներին դուրս մղել: Ես այդ ժամանակ զեկուցագիր եմ գրել՝ բանակից հեռանալու համար: Զինվորականներին առանց թույլտվության չեն կարող մեկնաբանել կամ հարցազրույց տալ, դա ճիշտ է», – հայտնեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում