
Ադրբեջանական ANS-ին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ, ԵՄ-ի նախաձեռնությամբ, Վարշավայում պետք է տեղի ունենար Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, սակայն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարվել է դրանից.”Մենք տվել էինք մեր համաձայնությունը, սակայն հայկական կողմը, ի լուր աշխարհի հայտարարելով Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման մասին, հրաժարվեց դրանից։ Հայաստանը թույլ չտվեց, որ գագաթնաժողովը կայանա:Մամեդովը հավելել է, որ Ադրբեջանը ողջունում է Վարշավայում տեղի ունեցած”Արեւելյան գործընկերության” գագաթնաժողովը եւ այնտեղ ընդունված համատեղ հռչակագրի դրույթները, որոնք կարևոր նշանակություն ունեն երկրի համար։