ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես եկա, տեսա՝ Աննա Հակոբյանը նստած է, կողքն էլ՝ Սամվել Բաբայանը. Մովսես Հակոբյանը՝ հայտնի միջադեպի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես որևէ մեկի գնահատականը չեմ տա, դրա իրավունքը չունեմ: Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այսպես արտահայտվեց, երբ խոսք գնաց Շտաբի պետ Օնիկ Գասպարյանի կամ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մասին:

Նա խոսեց նաեւ Նիկոլ Փաշինյանի կնոջ հետ կապված միջադեպի մասին: « Քանի որ արգելված է եղել կողմնակի անձանց մուտռքը հրամանատարական կետ, ես բարձրացել եմ վերև ճաշելու, իջել եմ տեսել, նստած է տիկին Աննան եւ կողքը կանգնած է Սամվել Բաբայանը, բարևել եմ, նստել: Տիկին Աննան նստած դիտարկում էր, որևէ բանի չէր խառնվում: Երբ ավարտվեց, ես մոտիկացա, խնդրեցի, որ այլևս այդպիսի տեսարշան բաներ չի լինելու եւ նպատակահարմար է, որ դուք գնաք, նա էլ ասաց՝ լավ: Իմ գործառույթն է եղել չեղոքացնել ոչ զինվորական անձանց մուտքը տեղամասեր: Հաջորդ իմ գործառույթն այն էր, որ երբ հրամանատարն աշխատում էր 24 ժամ, անընդհատ, դա դժոխք էր, եւ պետք է հրամանատարը հանգստանա եւ ես կողքն էի լինում: Առաջին օրվանից ամեն ինչ արել եմ, որ այնտեղ մարդ չմտնի, ամբողջությամբ չի հաջողվել: Ընդ որում, երկրի ղեկավարը հինգերորդ օրը զանգել է բանակի հրամանատարին, դա առաջին զանգն է եղել: Ես Արայիկ Հարությունյանին հարցրել եմ, եթե ես քեզ խանգարում եմ, ես գնամ, դրանից հետո եկել եմ Երևան», – նշում է նա:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս