
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է կալանավորել Սիսական կամավորական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։ Այս մասին հայտնել է Մինասյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը։
«Երեկ ունեցել ենք շուրջ 5 ժամ տեւողությամբ դատական նիստ Հրամանատար Աշոտ Երկաթի գործով: Դատարանը` կալանավորման միջնորդությունը մերժեց»,-նշել է պաշտպան Արամ Վարդեւանյանը:
Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով։