Հայաստանում կաթնամթերքի արտադրության ծավալներն այս տարվա 9 ամիսների արդյունքներով ավելացել են: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ հունվար-սեպտեմբեր ամիսներին պանրի արտադրության ծավալները ավելացել են 4.9, թթվասերինը՝ 3.3, մածունինը` 2.3, իսկ կաթնաշոռինը` 1.8 տոկոսով: Իսկ ահա կաթի արտադրության ծավալներն այս տարվա 9 ամիսներին ավելացել են 10 տոկոսով: Ոլորտի մասնագետներից մի քանիսը ArmLur.am-ի հետ զրույցում ասացին, որ կաթնամթերքի արտադրության ծավալների աճը պայմանավորված է կաթնատվության ավելացման հետ: Միաժամանակ, տեղեկացնենք, որ կաթնամթերքի, պանրի շուկայում այս հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 1.1 տոկոս գնաճ:
Ի դեպ, այս թանկացմանը նպաստել է հուլիսի 19-ից գազի գնի բարձրացումը. ջերմոցային տնտեսությունները ջեռուցման սեզոնին՝ նոյեմբերի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, վճարում են 1000 խմ-ի դիմաց 224 դոլար՝ նախկին 212-ի փոխարեն: Նույն սակագինը 18 օր է արդեն գործում է նաեւ պահածոների, խմիչքի եւ կաթնամթերքի արտադրության ոլորտի ձեռնարկությունների համար, բայց արդեն ամբողջ տարվա կտրվածքով:
Ս.Հ.