Մովսես Հակոբյանը ՀՔԾ-ում բացատրություն տվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով, քիչ առաջ գեներալ-գնդապետ, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը դուրս եկավ ՀՔԾ-ից, ուրր գնացել էր իր այսօրվա հայտարարությունների մասով բացատրություն տալու: Մենք տեղեկացանք, որ նա ընդամենը բացատրություն է տվել, որից հետո նրան ասել են, թե կարող է հեռանա;:

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից Մովսես Հակոբյանի ասուլիսի տեսագրությունն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով (հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը, հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումները) սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, ասուլիսի ընթացքում նրա կողմից ներկայացված հանգամանքները քրեադադտավարական ընթացակարգով ստուգելու և իրավական գնահատական տալու հանձնարարությամբ:

Մովսես Հակոբյանը, ով երեկ հրաժարվեց Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից, այսօր ասուլիսի ժամանակ մի քանի բացահայտումներ արեց:




Լրահոս