ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Ստեփանակերտում

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական ստադիոնը նույնպես տուժել է հրետակոծության հետեւանքով: Նախորդ տարի այդ ստադիոնում անցկացվել էին չճանաչված երկրների Եվրոպայի առաջնության խաղեր, մրցաշարի բացման ու փակման արարողությունները:

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ով իրավունք ունի դիմելու եռամսյակային հրատապ օգնություն ստանալու համար, եւ ուզում եմ իմանալ, թե որ մարմինն է նշանակում եռամսյակային հրատապ օգնություն:

Արմինե Սարիբեկյան (51 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Սարիբեկյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ եռամսյակային հրատապ օգնության իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք չունեցող, անապահովության «0» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքը անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում (արտակարգ իրավիճակների եւ կարճատեւ ֆինանսական խնդիրներ ունենալու) հայտնվելու դեպքում:

Հայտնում ենք, որ եռամսյակային հրատապ օգնությունը նշանակում է սոցիալական աջակցություն տրամադրող տարածքային մարմինը` համակարգող խորհրդի առաջարկության հիման վրա:

Հայասատանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ եռամսյակային հրատապ օգնությունը նշանակվում է սոցիալական նպաստի չափով երեք ամիս ժամկետով (եռամսյակով):

 

 

ԱՎԱՆԴՆԵՐ

ՀԱՐՑ. Ի՞նչ է իրենից ներկայացնում ավանդների երաշխավորման հիմնադրամը: 

 Ալլա Սարիբեկյան (36 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է, որի հիմնադրման հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունության եւ հուսալիության ապահովումն է ֆիզիկական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու միջոցով: Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է: Հիմնադրամի գործունեության նպատակը «Ֆիզիկական անձանց բանկային  ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ավանդների հատուցման երաշխավորումն ու ավանդատուների շահերի պաշտպանությունն է: Միայն դրամային ավանդի երաշխավորված առավելագույն չափը սահմանված է 10 մլն դրամի, իսկ միայն արտարժութային ավանդի համար` 5 մլն դրամի չափով:

Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային ավանդներ, եւ դրամային բանկային ավանդի գումարը 5 մլն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչեւ 10 մլն հայկական դրամով։

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային բանկային ավանդներ, եւ նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է 5 մլն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ եւ արտարժութային բանկային ավանդը` 5 մլն դրամի եւ հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:

 




Լրահոս