ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

Առաջնագծում արված այս լուսանկարը շատ ազդեցիկ է։ Նրանք մնացել են դիրքում՝ դառնալով իսկական պահապաններ։

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ արդյոք պետք է անշարժ գույքի պետական գրանցման համար դիմումները ներկայացվեն այն սպասարկման գրասենյակ կամ օպերատորի մասնաճյուղ, որի սպասարկման տարածքում գտնվում է դիմումի առարկա անշարժ գույքը:

Արտակ Կոստանյան (44 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Կոստանյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման դիմումները կարող են ներկայացվել Հայաստանի Հանրապետության կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ցանկացած սպասարկման գրասենյակ կամ օպերատորի մասնաճյուղ՝ անկախ անշարժ գույքի գտնվելու վայրից:

Նույնը վերաբերում է նաեւ ներկայացված դիմումի հիման վրա կազմված փաստաթղթերի ստացմանը, որոնք կրկին կարելի է ստանալ ինչպես դիմումը ընդունած, այնպես էլ ցանկացած այլ սպասարկման գրասենյակից կամ օպերատորի մասնաճյուղից:

Կադաստրի կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կամ տեղեկատվություն ստանալու համար դիմողներին տրամադրվող ստացականում նշվում է դիմումի մուտքագրման համարը, որը միաժամանակ հանդիսանում է նաեւ ծածկագիր, որի օգնությամբ դիմողը հնարավորություն կունենա Հայաստանի Հանրապետության կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայքէջի միջոցով հետեւել իր դիմումի քննարկման ընթացքին:

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ անչափահասին կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձին կենսաթոշակ նշանակելու համար ով կարող է դիմել կենսաթոշակ նշանակող մարմին:

Անահիտ Պողոսյան (47 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ մինչեւ 14 տարեկան անչափահաս անձին կենսաթոշակ նշանակելու համար նրա հաշվառման վայրի՝ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում գրավոր դիմում է ներկայացնում ծնողը (որդեգրողը կամ խնամակալը, կամ հոգաբարձուն): Եթե անչափահաս կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձի օրինական ներկայացուցիչը համապատասխան կազմակերպությունն է (մանկատունը կամ հոգեբուժարանը), որտեղ գտնվում է անչափահաս կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձը, նրան կենսաթոշակ նշանակելու համար գրավոր դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը կազմակերպության գտնվելու վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում այդ կազմակերպության ղեկավարը կամ նրա լիազորած անձը: 14 տարեկան անձն իրավունք ունի կենսաթոշակ նշանակելու համար դիմել անձամբ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումումը մինչեւ կենսաթոշակառուի տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը նրա ցանկությամբ փոխում է կենսաթոշակի տեսակը: Տարիքային կենաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության կամ մասնակի կենսաթոշակի փոխարեն, անկախ կենսաթոշակառուի դիմումից` նշանակվում է տարիքային կենսաթոշակ, իսկ հաշմանդամության կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու կամ այդ իրավունքը ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի տեսակը փոխվում է՝ կենսաթոշակառուի գրավոր դիմումի համաձայն:

 

 

 




Լրահոս