Մեքսիկայում 110 ոստիկան Է ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեքսիկայում զինվորական ստորաբաժանումները եւ Հետաքննությունների պետական գործակալության (ՀՊԳ) աշխատակիցները Նոեվո Լեոնի նահանգի տարածքում իրականացրել են ոստիկանության “շարքերի մաքրման” խոշոր գործողություն,որի արդյունքում ձերբակալվել Է 110 ոստիկան, որոնց կասկածում են կազմակերպված հանցավորության հետ կապերի մեջ:Նրանք հանձնվել են ՀՊԳ-ի աշխատակիցների տնօրինությանը եւ կենթարկվեն “լոյալության” հատուկ ստուգման, ինչից հետո կվճռվի նրանց հետագա ճակատագրի հարցը: Կարգի պահապանների ,շարքերի մաքրմանե նման գործողություններ են տեղի ունեցել Մեքսիկայի նաեւ այլ նահանգներում:




Լրահոս