Այսօրվանից Ղարաբաղում աշխատանքն է սկսում Ռուսաստանի կառավարության հումանիտար կենտրոնը, որը ստեղծվել է նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, միջգերատեսչական այդ մարմնի աշխատանքները կազմակերպելու համար դեռ երեկ Ստեփանակերտ են ուղևորվել Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության մի քանի օդանավեր։
Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրամանի համաձայն՝ կենտրոնում ստեղծվելու է 5 ստորաբաժանում, որտեղ ռուս մասնագետները զբաղվելու են ականազերծման, հակամարտող կողմերի հաշտեցման, տրանսպորտային կապերի, բժշկական ու առևտրա-կենցաղային խնդիրների լուծման համար։
Անցած շաբաթ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Պուտինը նշել էր, որ կենտրոնը կարող է նաև աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի պետական կառավարման մարմիններին, եթե դրա կարիքը լինի։
Արցախի ՊԲ-ն հրապարակել է նահատակված 28 զինծառայողների նոր անուններ
Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նոր հերոսների. վնասված տեխնիկան առաջնագծից տարհանելու և տեխնիկական ապահովման գործընթացը կազմակերպելու ժամանակ աչքի է ընկել կապիտան Վարդան Էդուարդի Գրիգորյանը: Նյութական անհրաժեշտ միջոցները բարդ իրավիճակում առաջնագիծ հասցնելու գործում աչքի է ընկել լեյտենանտ Ալիկ Վալերիի Բալայանը: