
ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր ազատման դիմում է գրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար զարուհի Բաթոյանը և նրան այդ պաշտոնում կփոխարինի Մեսրոպ Առաքելյանը: Հրամանգրերն արդեն պաշտոնապես կան:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Զարուհի ԲԱԹՈՅԱՆԻՆ ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից»:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Մեսրոպ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վաղարշակ Հարությունյանին պաշտպանության նախարար նշանակելու մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Վաղարշակ Հարությունյանին նշանակել պաշտպանության նախարար»,- ասված է հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Դավիթ Տոնոյանն ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնից: