
ՀՀ նախագահ Արմեն սարգսյանի հրամանագրով Անդրանիկ Փիլոյանը նշանակվել է ԱԻ նախարար:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Անդրանիկ ՓԻԼՈՅԱՆԻՆ նշանակել արտակարգ իրավիճակների նախարար»:
Հիշեցնենք, որ գեներալ-մայոր Անդրանիկ Սուրենի Փիլոյանը հոկտեմբերի 22-ին նախագահի հրամանգրով ստացել է «Արցախի հերոսի» կոչում: