ArmLur.am-ը տեղեկացավ, որ Պարգեւ Սրբազանի առողջական վիճակն այնքան էլ լավ չէ: Սրբազանը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ վիրահատության նպատակով:
Քիչ առաջ Պարգեւ Սրբազանի առողջական վիճակի մասին հայտարարություն է տարածել նաեւ Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահան Մելիքյանը. «Հարգելի գործընկերներ, Պարգև Սրբազանի վերաբերյալ տարածված տեղեկատվությունը չունի որևէ հիմնավորում։
Հարցի վերաբերյալ իրազեկված չեն ինչպես Մայր Աթոռը, այնպես և Սրբազան Հոր մտերիմները։ Սրբազանի հետ վերջին հեռախոսակապը եղել է շուրջ հինգ ժամ առաջ։ Ներկայիս, պայմանավորված ժամային տարբերություններով փորձ է արվում տեղեկություն ստանալ իր առողջական վիճակի վերաբերյալ։
Այսօրվա տեղեկատվական խառնաշփոթի պայմաններում խնդրում եմ հետևել պաշտոնական տեղեկատվությանը»։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` Պարգև Սրբազանը սրտի կաթված է ստացել:
Լիդա Եղիազարյան