Ծաղկակաղամբի օգտակար հատկությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծաղկակաղամբը հարուստ է շատ օգտակար վիտամիններով, հանքային աղերով, հատկապես կալիումի աղերով, ֆոսֆորական աղերով, պարունակում է կալցիում, մագնեզիում, երկաթ, օրգանական թթուներ, վիտամին C, B1, B2, B6, P, РР, А, Н.K:

Օգտակար հատկություններ

Ծաղկակաղամբի մեջ առկա սպիտակուցները հարուստ են ամինաթթուներով (արգինին, լիզին): Կաղամբի այս տեսակին հատուկ նուրբ կառուցվածքով ցելյուլոզան այն դարձնում է մեր օրգանիզմի համար ավելի դյուրամարս, քան կաղամբի մյուս տեսակները: Այս տեսակետից այն հարմար է օգտագործել ոչ միայն առօրյա սննդի, այլ նաև դիետիկ սննդի համար, մանավանդ նրանք, ովքեր ունեն ստամոքս-աղիքային, լյարդի և միզապարկի, տասներկումատնյա աղիքի հիվանդություններ, ստամոքսի խոց, հեշտությամբ կարող են մարսել եփած ծաղկակաղամբը: Այն շատ հարմար է, իհարկե, նաև երեխաների նուրբ մարսողության համար:

Շնորհիվ բիոտինի (վիտամին Н) մեծ պաշարի, ծաղկակաղամբը անփոխարիների հակաբորբոքային սննդի միջոց է մաշկի բորբոքային պրոցեսների դեմ, քանի որ կանխում է սեբորենի առաջացումը մաշկի տակ: Ծաղկակաղամբի շարունակական օգտագործումը նվազեցնում է կրծքի քաղցկեղի զարգացման վտանգը կանանց մոտ և շագանակագեղձի քաղցկեղի վտանգը տղամարդկանց մոտ:

Ծաղկակաղամբի հյութը խորհուրդ է տրվում գաստրիտ, շաքարախտ, բրոնխիտ, երիկամների հետ խնդիրներ ունեցող հիվանդություններին:

Վնասակար հատկություններ

Որոշ մարդկանց համար ծաղկակաղամբը կարող է ալերգիկ լինել:




Լրահոս