
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոհգուն ժամանել է Երևան՝ ՌԴ միջկառավարական պատվիրակության կազմում: Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, թե նախատեսվում է նաեւ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի այցը Երեւան:
Տեղեկությունների համաձայն, նրանք այսօր կհանդիպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ապա այցելություն է նախատեսված նաև Բաքու: Այլ հանդիպումների մասին տեղեկություն այս պահին առկա չէ:
Մանրամասները՝ տեսանյութում