
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան լուսանկար է հրապարակել Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումից՝ մակագրելով այն այսպես․ «Դրամատուրգիա»։
Ավելի վաղ հայտնել էինք, Երևանում է գտնվում ՌԴ միջգերատեսչական պատվիրակությունը, որի կազմում են ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն և «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան։